«Արաբկիր» ԲԿ-ն հաղորդագրություն էր տարածել, որ 14 տարեկան երեխան տանը մեծ քանակի դեղեր է ընդունել և սուր թունավորումով տեղափոխվել Ալավերդու հիվանդանոց, որտեղից սուր երիկամային անբավարարության պատճառով մեկ օր անց տեղափոխվել էր «Արաբկիր» բժշկական համալիր, որտեղ և մահացել էր։
Radar Armenia-ն հայտնում է,որ «Արաբկիր» ԲԿ-ում 14 տարեկան երեխայի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել.
«Ինքնասպանության հասցնելու հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Նախաքննություն է իրականացվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»,- նշել են ՔԿ-ից։